տուն Լուրեր Ֆերիկ գյուղի դպրոցը անմխիթար վիճակում է (տեսանյութ)

Ֆերիկ գյուղի դպրոցը անմխիթար վիճակում է (տեսանյութ)

325
0

Արմավիրի Ֆերիկ համայնքի դպրոցում սովորում է ընդամենը 34 երեխա: Դպրոցը կառուցվել է դեռեւս խորհրդային տարիներին և մինչ Հայաստանի անկախացումը այն ունեցել է ավելի քան 160 աշակերտ: Չնայած դպրոցի անմխիթար պայմաններին, այնտեղ դասաընթացները հավուր պատշաճի են անցկացվում: Տնօրեն Լյովա Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ փորձում են երեխաներին տալ առավելագույնը, և չնայած դպրոցի վիճակը, տեսքը չի ոգեշնչում երեխաներին, այնուամենայնիվ, ուսուցիչները աշխատում են մեծ նվիրումով: Դպրոցի ամնամեծ խնդիրը տանիքն է, որը անձրևային օրերին վնաս է հասցնում դպրոցի ներքին հարդարմանը: Տանիքից ներս թափանցող ջուրը վնասում է պատերը և դրանց վրա կատարված աշխատանքը ջուրն է ընկնում: Պարոն Պողոսյանը հրավիրում է պատկան մարմինների և բարերարների ուշադրությունը դպրոցի խնդիրների վրա: Նա վստահ է որ լավ պայմաններում երեխաները ավելի կնվիրվեն ուսմանը և երկրին ավելի պիտանի քաղաքացիներ կդառնան: Մանրամասները մեր տեսանյութում: