![]() «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը պատմել է Դևիդ Բեքհեմի հետ հարաբերությունների մասին:
«Ես Դևիդի հետ ծանոթացել եմ, երբ նա ընդամենը 12 տարեկան էր: Այդ ժամանակ նա լի էր կրքով և առավոտից երեկո մարզվում էր: Սպունգի նման նա ամեն ինչ ներծծում էր:
Հետո Բեքհեմի կյանքը լրջորեն փոխվեց: «Spice Girls» խմբից այդ աղջկա հետ ամուսնությունից հետո նա այլևս այդքան մեծ ուշադրություն չէր դարձնում ֆուտբոլին: Այդ ժամանակ նա ավելի շատ աստղ էր, քան ֆուտբոլիստ: Եվ քանի որ ես ինձ ֆուտբոլային մարդ էի համարում, Բեքհեմի՝ «Ռեալ» տեղափոխությունից գոհ մնացին բոլորը:
Հետո ես չհասկացա նրա՝ «Լոս Անջելես Գելաքսի» տեղափոխվելու որոշումը. պարզապես չէի կարողանում հասկանալ: Նա այդ ժամանակ կարող էր խաղալ աշխարհի լավագույն ակումբներում»,- պատմել է Ֆերգյուսոնը ESPN FC-ի հետ զրույցում:
|