Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի ինքնակենսագրականը սահմանել է վաճառքների ռեկորդ: Այս մասին գրում է The Sport Bible-ի թվիթերյան էջը:
Այդ գիրքը դարձել է ամենավաճառվող փաստավավերագրական գիրքը 1998 թվականից հետո, երբ սկսել են հաշվարկել այս ցուցանիշը:
Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանի ավարտից հետո Ֆերգյուսոնը հրաժարվել է «Յունայթեդի» մարզչի պաշտոնից, որը զբաղեցրել էր 2 տասնամյակից ավելին: