տուն Սպորտ Ֆերգյուսոնի գրքում հայտնաբերվել է 45 սխալ

Ֆերգյուսոնի գրքում հայտնաբերվել է 45 սխալ

103
0

1336247

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի ինքնակենսագրականում ընթերցողները հայտնաբերել են բազմաթիվ փաստագրական սխալներ: Այս մասին գրում է The Sun-ը:

Ըստ որոշ աղբյուրների` դրանց թիվը գերազանցում է 45-ը: Մասնավորապես, ընթերցողները ուշադրություն են դարձրել, որ «Յունայթեդի» ուելսցի ֆուտբոլիստ Ռայան Գիգզի մեկնարկը եղել է ոչ թե 16, այլ 17 տարեկանում: Բացի այդ, Ֆերգյուսոնը նաև մոռացել է, թե երբ են նրան վիրահատել: Ընթերցողները նշում են, որ վիրհատությունը եղել է 2004 թվականի մարտին, մինչդեռ Ֆերգյուսոնը նշել է 2000 թվականի ապրիլ ամիսը:

Գիրքը տպագրած Hodder & Stoughton ընկերությունը խոստացել է վերադարձնել գումարը բոլոր այն ընթերցողներին, ովքեր դժգոհ կմնան հանրահայտ մարզչի ինքնակենսագրականից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here