տուն Քաղաքական Միջազգային Ֆերգյուսոնը ցանկացել է միլիոն վաստակել

Ֆերգյուսոնը ցանկացել է միլիոն վաստակել

184
0

wwtbam191213

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը, ով ներկայում թոշակառուի կարգավիճակում է, մասնակցել է «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի բրիտանական տարբերակի նկարահանումներին։ Նա հարցերին պատասխանել է անգլիացի հայտնի հաղորդավար Իմոն Հոլմսի հետ միասին։

Ֆերգյուսոնն ու Հոլմսը վաստակել են 500 հազար ֆունտ ստերլինգ գումար, որը կուղղվի «Յունայթեդի» ֆուտբոլային դպրոցի զարգացմանը։ Ֆերգյուսոնն ու խաղընկերը չեն կարողացել պատասխանել այն հարցին, թե ինչպես են բրիտանացիներն անվանում աղյուսի միջի խոռոչները։ Նրանք պատասխանել են «newt» (մարդաձուկ), մինչդեռ ճիշտ պատասխանը «frog»-ն  է եղել (գորտ)։

Հոլմսն ու Ֆերգյուսոնը երկրորդ անգամ էին մասնակցում է այս խաղին, 2004-ին նրանք վաստակել էին 32 հազար ֆունտ ստերլինգ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here