«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը կդառնա Հարվարդի համալսարանի դասախոս։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
72-ամյա շոտլանդացին կմասնակցի Հարվարդում մեկնարկող նոր ծրագրին, որը կոչվում է «Զվարճանքների, մեդիայի և սպորտի բիզնես»։ Այստեղ Ֆերգյուսոնը կանցկացնի դասախոսությունների շարք։ Նախկինում էլ Ֆերգյուսոնը դասախոսություն է կարդացել հայտնի համալսարաններում՝ ներկայացնելով մեծ ակումբը ղեկավարելու իր փորձը։ «Ուրախ եմ, որ առավելություն եմ ստացել դասավանդելու այսպիսի ԲՈՒՀ-ում», — ասել է Ֆերգյուսոնը։
Հիշեցնենք, որ շոտլանդացի մասնագետը ղեկավարել է «Մանչեսթեր Յունայթեդը» 27 տարի՝ նրա հետ նվաճելով 38 տիտղոս։