«Լյորենտեն չի վաճառվում: Մենք չենք պատրաստվում վաճառել նրան: Ֆերնանդո Լյորենտեն կմնա, և մենք հավատում ենք նրան: Բացի այդ, նա հասնում է մարզավիճակի բարձրակետին: Գոհ ենք այդ ֆուտբոլիստի առաջընթացից»,- հայտարարել է Թուրինի «Յուվենթուսի» գլխավոր տնօրեն Ջուզեպպե Մարոտտան:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լոնդոնի «Արսենալը» պատրաստ է Լյորենտեի համար վճարել 20 մլն եվրո: Հիշեցնենք, որ 28-ամյա հարձակվողը «Յուվենթուս» է տեղափոխվել Բիլբաոյի «Ատլետիկից»` ազատ խաղացողի կարգավիճակով: