տուն Աշխարհ Facebook-ը վերահսկո ՞ւմ է կորոնավիրուսի մասին տեղեկատվությունը

Facebook-ը վերահսկո ՞ւմ է կորոնավիրուսի մասին տեղեկատվությունը

275
0

«Ֆեյսբուքն անվճար օգնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը կորոնավիրոսի մասին տեղադրել գովազդներ  և հեռացնում է վարակի մասին կեղծ տեղեկատվությունը»:

Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը:   Ինչպես փոխանցում է Риа Новости ռուսական գործակալությունը Ցուկերբերգը նշել է, որ օգտատերը սոցիալական ցանցում որոնում է կորոնավիրուսի վերաբերյալ որևէ տեղեկատվություն,  ապա նա կստանա այնպիսի ծանուցում, որի միջոցով  ԱՀԿ-ի կամ տարածքային առողջապահական մարմնի կայքի հասցեն կփոխանցվի:  Այդպես նա կարող է ստանել վերջին տեղեկատվությունը վարակի մասին:

«Մենք աշխատում ենք երկրների առողջապահության նախարարությունների և այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսինն են ԱՀԿ-ն, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը, որպեսզի օգտատերերը ստանան  ժամանակին և ճշգրիտ տեղեկատվություն կորոնավիրուսի մասին: Մենք ԱՀԿ-ին տրամադրում ենք այնքան անվճար գովազդների տեղադրում, ինչքան նրանց անհրաժեշտ է, նաև այլ աջակցություն ենք ցուցաբերում…»,- ասել է նա:

Ցուկերբերգը նաև ասել է, որ սոցիալական ցանցը հեռացնում է կեղծիքները և վնասակար ապատեղեկատվությունը: