տուն Լուրեր Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է իրանցի բժիշկներին

Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է իրանցի բժիշկներին

139
0

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն օգոստոսի 30-ին  ընդունեց Մոհամմադ Հոջաթփանահի գլխավորած Իրանի Իսլամական հանրապետության բժիշկների պատվիակությանը:

Ինչպես  հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարար Ցոլակյանը նշեց, որ Իրան կատարած այցելության ժամանակ ԻԻՀ իր գործընկերոջ հետ պայմանավորվել է երկուստեք կարիքների դեպքում փոխադարձաբար օգնել միմյանց և, քանի որ բժշկությունն արտակարգ իրավիճակների դեպքում առանցքային նշանակություն ունի, ցանկացավ լսել, թե ինչ նպատակով են հյուրերը ժամանել:

Մոհամմադ Հոջաթփանահը շնորհակալություն հայտնեց նախարարին հանդիպման նախաձեռնությունը չմերժելու համար, ներկայացրեց Հայաստանում ծավալած իրենց գործունեությունը և առաջիկա ծրագրերը: 

Իրանցի բժիշկները Հայաստանում զբաղվում են քաղցկեղի բուժմամբ և, ըստ նրանց տվյալների, մեր երկրում տարեկան 10 հազար մարդու մոտ ախտորոշվում են քաղցկեղի տարաբնույթ տեսակներ և ցավալիորեն՝ մահացության ցուցանիշներով Հայաստանն առաջին քառյակում է:

Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբնության ազգային կենտրոնում իրանցիները տեղադրել են սարքավորում, որը հնարավորություն է տալիս ախտորոշել հիվանդությունը:

Ըստ Մոհամմադ Հոջաթփանահի՝ Հայաստանի բնակչությանը սպասարկելու համար անհրաժեշտ է նմանատիպ 4-6 սարքավորում:

Ներկայում նրանք ներկրում են 3.5 մլն եվրո արժողությամբ երկրորդ սարքավորումը:

Բուժող բժիշկները տեղացիներ են, ովքեր իրանցի մասնագետների կողմից ստանում են համապատասխան ուսուցում:

Պատվիրակության կազմում ներգրավված էին տարբեր մասնագիտություններ ներկայացնող բժիշկներ: Նրանց նպատակն էր գործունեություն ծավալել Հայաստանում և անհրաժեշտության դեպքում՝ առավելագույն աջակցություն ցուցաբերել ԱԻ ոլորտին:

Նախարարը կարևորեց հարևան ժողովրդի ներկայացուցիչների առաքելությունը և, որպես կանխարգելումը գերնպատակ հռչակած կառույցի ղեկավար, սիրով համաձայնեց ցուցաբերել առավելագույն աջակցություն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here