տուն Հասարակություն Ֆելիքս Ցոլակյանը միանում է Գիրք նվիրելու ֆլեշմոբին

Ֆելիքս Ցոլակյանը միանում է Գիրք նվիրելու ֆլեշմոբին

247
0

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը գիրք նվիրելու օրը երեխաներին  նվիրում է «Աղետների ռիսկի նվազեցման կրթություն» վարքականոնների մասին գրքեր:

«Փետրվարի 19-ը՝ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն մեկ տասնամյակից ավելի Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։ Օր, որը միավորում է բոլոր նրանց, ովքեր գրքեր են նվիրում երեխաներին եւ նրանց մեջ կարդալու ցանկություն են սերմանում: Այդ օրը Հայաստանում անցկացվում են տարբեր միջոցառումներ: Եվ իհարկե, այդ օրը յուրաքանչյուրը կարող է հրաշալի նվեր մատուցել ցանկացած մարդու՝ գիրք նվիրել:

Գրքերը կհանձնվեն Արարատի մարզի Արմաշի համայնքային գրադարանին, քանի որ գրադարանը դրա կարիքը շատ ունի, և այս նախաձեռնությունը կոչված է տեղում ընթերցասրահ այցելությունը ակտիվացնելուն:

Նախարարի փոխանցած փաթեթներից 3-ը կհանձնվեն գրադարանին, մյուսները կբաժանվեն մարզի գյուղերի դպրոցներին»,- ասված է ԱԻՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: