տուն Քաղաքական Հայաստան Ֆելիքս Ցոլակյանը հետ է կանչվել արձակուրդից

Ֆելիքս Ցոլակյանը հետ է կանչվել արձակուրդից

211
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձակուրդից հետ է կանչել արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին։

Ն.Փաշինյանի որոշման մեջ մասնավորապես ասվում է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 166-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին 2020 թվականի հունվարի 8-ին հետ կանչել ամենամյա նվազագույն արձակուրդի մասից»:

Ավելի ուշ Armlur.am-ի թղթակցին Ցոլայկանը հայտնել է, որ իր խնդրանքով է հետ կանչվել արձակուրդից։