Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը Ինդիանա Ուելսում կայացած «Մասթերս» շարքի մրցաշարի եզրափակիչում 3:6, 6:3, 7:6 հաշվով առավելության է հասել շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի նկատմամբ։ Սա Նովակ Ջոկովիչի առաջին հաղթանակն է այս մրցաշարում, 42-րդ տիտղոսը՝ կարիերայում, 17-ը՝ «Մասթերսում», 3-ը՝ Ինդիանա Ուելսում։
«Մասթերս» մրցաշարերում տիտղոսների թվով սերբ թենիսիստը դարձել է 5-րդը՝ այն կիսելով Անդրե Աղասիի և Ջիմ Քոնորսի հետ։
Այս ցուցանիշով լավագույնը Ռաֆայել Նադալն է (26 տիտղոս), Իվան Լենդլն ունի 22 տիտղոս, Ռոջեր ֆեդերերը՝ 21, Ջոն Մաքինրոյը՝ 19։