Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, իրավամբ սկսել է տնտեսական հեղափոխությունը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթներում հաճախ է նշել, որ Հայաստանում այլևս չկան մենաշնորհներ և որ բիզնեսն անկախ է քաղաքական ղեկավարությունից:
Հիմա, երբ բոլոր գործարարները կարողանում են զբաղվել ներկրումներով, հայկական խանութներում նկատելի է դարձել մթերքների գնիջեցում, որից առաջին հերթին օգտվում է ՀՀ քաղաքացին, սպառողը:
Եթե նախկինում թռչնի միս ներկրում էր միայն մեկ մարդ, և վաճառում իրեն հարմար գնով, ստանում էր գերշահույթ, հիմա շուկան ազատ է, և ներկրողների շնորհիվ, թռչնի մսի գինն զգալի նվազել է:
Արձանագրենք մի կարևոր փաստ: Տարիներ շարունակ թռչնամսի գինը տատանվել է 850-ից 1000 դրամի, երբեմն նույնիսկ ավելի բարձր գների սահմաններում: Հազվադեպ է եղել, որ շուկայում թռչնամիսն արժենար 750 դրամ: Գներն իջնում և բարձրանում էին ներկրողի ցանկությամբ, և անհասկանալի էին դրանց պատճառները: Նման ցածր գներով թռչնամիս Հայաստանում երբեք չի եղել, և սա արդյունքն է ազատ տնտեսական մրցակցության: Թե ինչու են ժամանակին թույլատրել, որպեսզի մեկ գործարարը հայ սպառողի հաշվին գերշահույթներ ստանա, պարզ է բոլորին: Իսկ թե ուր են հոսել այդ գումարները՝ գերշահույթները, պարզ է բոլորին:
Ստորև բերվող լուսանկարներում պատկերված են թռչնի մսի գներն այսօր:
Թռչնամսի գինը՝ «Նոր Զովք» սուպերմարկետում
Թռչնամսի գները՝ «Երևա-սիթի»
Թռչնամսի գինը՝ «Էվրիկա» սուպերմարկետում