տուն Սպորտ Ֆալկաոն չի ցանկանում տեղափոխվել Ռեալ

Ֆալկաոն չի ցանկանում տեղափոխվել Ռեալ

180
0

Radamel_Falcao_2365056b

Ֆրանսիական «Մոնակոյի» կոլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաոն նշել է, որ առաջիկայում չի ցանկանում փոխել ակումբը: Այս հայտարարությունը որոշ լրագրողներ որակել են յուրօրինակ պատասխան Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին, ով նախօրեին ասել էր, որ «արքայական» ակումբն ամռանը պատրաստվում է ձեռք բերել կոլումբիացուն:

«Ինձ հաճելի է նման խոսքեր լսել «Ռեալի» նախագահի շուրթերից: Սակայն իմ բոլոր մտքերը հիմա կապված են «Մոնակոի» հետ։ Ես ինձ շատ լավ եմ զգում Ֆրանսիայում և առաջիկայում չեմ պատրաստվում ինչ-որ բան փոխել: Այնպես որ, «Ռեալի» մասին խոսելը ո՛չ տեղին է, ո՛չ էլ դրա ժամանակն է», — ասել է Ռադամելը: Այս մասին հաղորդում է Goal.com-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here