տուն Լուրեր Բլոգ Օֆշորային սկանդալի հերոսը նշանակվում է ԱՄՆ- ում դեսպան, թմրանյութերի պատմության մի այլ...

Օֆշորային սկանդալի հերոսը նշանակվում է ԱՄՆ- ում դեսպան, թմրանյութերի պատմության մի այլ հերոս՝ Վրաստանում. Պ. Ղազարյան

117
0

TH_petros

Պետրոս  Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Oֆշորային սկանդալի հերոսը նշանակվում է ԱՄՆ ում դեսպան, թմրանյութերի պատմության մի այլ հերոս ՝Վրաստանում դեսպան:
ԵՎ ընդհանրապես Յուրի Վարդանյանը նախարար եղած ժամանակ ցույց տվեց, որ կազմակերպչական և կառավարչական ունակություններից զուրկ է, էլ չեմ ասում, որ լրագրողների հետ մեկ նախադասությամբ նույնիսկ չկարողացավ շփվել:
Հիմա այս մարդուն նշանակում են Վրաստանի նման ստրատեգիական երկրում դեսպան, որ ի՞նչ անեն: Որ վրացի ջահելների համար օրինակ ծառայի՞:

Մեր երկրում վերջացե՞լ են պրոֆեսինալ դիվանագետները: Սա նաև վիրավորական ու նվաստացուցիչ է մեր դիվանագիտական ողջ կորպուսի համար: