Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու կից գրել.
«Կարենը հայ հասարակության, ինտելեկտուալ հանրության մեջ շատ նկատելի ու արտառոց մարդ էր։ Կարող էիր տարբեր հարցերում իր հետ համակարծիք չլինել, բայց գիտեիր, որ ինչ ասում է՝ ինքն է ասում, այդպես է մտածում, ու փաստարկում է։ Ոչ մի խաղ, ոչ մի հետին նպատակ։ Ու չէիր կարող չգնահատել իր բազում համարձակ նախաձեռնությունները, գաղափարները, ծրագրերը, որոնք վիճակ են փոխել ու այլևս պատմություն են։ Կարենի տեղը շատ է երևալու։ Ինձ համար նա Սամվել Կարապետյանի տեսակն էր՝ տարբեր արտառոց մտքերով դրական առումով սադրող, բայց օրիգինալ, հայապաշտ, հայաստանասեր։ Օրհնվի քո ծնունդը, սիրելի Կարեն, ու լույս իջնի հոգուդ վրա, ինչպես լուսավոր միշտ եղել ես»: