Օրեր առաջ Վերնիսաժի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո, ինչի հետեւանքով վիրավորվեց 5 մարդ, սոցիալական կայքերում տարբեր օգտատերեր զենքի ազատ օգտագործման առաջարկներ հնչեցրին:
Աշխարհի շուրջ 20 զարգացած պետությունների օրենսդրությամբ ոչ միայն թույլատրվում է օգտագործել, այլև կրել մարտական տարբեր զենքեր:
ԱՄՆ -ում զենքի օգտագործման ու կրելու իրավունքը տրված է բոլոր նահանգներում, բացի Իլինոյսից:
Զենք օգտագործել կամ կրել թույլատրվում է 18 տարին լրացած, զենքի որոշ տեսակներն էլ ՝ 21 տարին բոլարած անձանց:
Իսրայելում ցանկացած 27 տարին լրացած, բանակային ծառայություն անցած քաղաքացի իրավունք ունի ազատ զենք կրելու ու գնելու: Զենքն իրենց մոտ պահելու իրավունք ունեն հասարակական տրանսպորտի վարորդները, ոսկերիչները, նախկին իրավապահները և այլ մարդիկ, ովքեր առավել շատ ինքնապաշտպանության կարիք ունեն:
Բրազիլիայում զենք կարող են գնել միայն 25 տարին լրացած անձինք:
Էստոնիայում զենք կրելու, գնելու ու պահպանելու իրավունքը տրվում է 21 տարին լրացած քաղաքացիներին:
Հետաքրքրական է, որ այս երկու տասնյակ երկրներում զենքի ազատ կրելու կամ գնելու իրավունքի տրվելուց հետո 15-40% -ով կրճատվել են ծանր հանցագործություններըˋ կողոպուտներ, սպանություններ, մահափորձեր:
Զենքի վաճառքի օրինակացումը ունի մի տրամաբանություն. ցանկացած լկտի ու սանձարձակ, ով այսօր կարծում է, որ միայն ինքն ունի զենք գործածելու ազատություն, վաղը զենք հանելուց առաջ կմտածի, որ դիմացինն էլ կարող է զենք ունենալ ու ռիսկի չի դիմի:
Արմեն Մկրտչյան