տուն Հասարակություն Իրավական Օրինագծով առաջարկվում է փոխել տուգանքը մեկ պետհամարանիշով երթևեկելու համար

Օրինագծով առաջարկվում է փոխել տուգանքը մեկ պետհամարանիշով երթևեկելու համար

203
0

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»ի փոխանցմամբ՝ նախագծով առաջարկվում է տարբերակված մոտեցում ցուցաբերել այն դեպքերի համար, երբ զույգ համարանիշ ունեցող տրանսպորտային միջոցները երթեւեկում են առանց զույգ համարանիշի և այն դեպքերի համար՝ երբ բացակայում է համարանիշներից մեկը։

Գործող օրենքով տուգանքի չափը 200 000 հազար դրամ է։ Գևորգ Պապոյանն առաջարկում է մեկ համարանիշով երթեւեկելու դեպքում սահմանել 20 հազար դրամ տուգանք և երկու բալային միավորի հանում։

Հունվարի 21-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ օրենքի նախագիծն ընդունել էր 99 կողմ, 21 դեմ և 1 ձեռնպահ ձայներով: