Մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի արտահերթ նիստը: Օրակարգում ընդգրկված է 27 հարց:
ԱԺ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Արփինե Դավոյանն իր ելույթում նշեց, որ Հայրենական պատերազմի 75-ամյակի առթիվ 300000 դրամ պետք է հատկացվի բոլոր՝ 276 վետերաններին:
«Կառավարության ներկայացուցիչը նաև ասաց, որ իրենք նախատեսում են վճարներ հատկացնել բոլոր քաղաքացիներին, որոնք Հայրենական պատերազմի տարիներին աշխատել են թիկունքում, պարգևատրվել են աշխատանքի համար մեդալներով. այդ քաղաքացիները 1000-ից ավելի են: Այսինքն՝ կառավարությունը ոչ թե ուզում է անտեսել և չբարձրացնել՝ 100000-200000, այլ ուզում է, որ այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ անտեսված են եղել և նրանց մասին ընդհանրապես չի խոսվել, նրանց էլ գումարներ հատկացնի ամենամսյա սոցիալական աջակցության ու պատվովճարի տեսքով. դա արդեն կառավարությունը կասի… Այստեղ ոչ մի բացասական բան չկա. կառավարությունը հստակ ունի դիրքորոշում՝ նմանատիպ պատվովճարները բարձրացնել: Դրանք կառավարության որոշմամբ են արվում և կառավարության որոշումով ավելի ճկուն են և վերանայելը հեշտ է, իսկ օրենքով նման գումարներ հիմնականում չեն ամրագրվում»,- ընդգծեց Արփինե Դավոյանը: