Մոսկվայում գողություն կատարելիս ձերբակալվել է միջազգային հանցավոր խումբ, որոնց մեջ եղել է նաև Ռեզո Բուխնիկաշվիլին, ով հանցավոր աշխարհում հայտնի է որպես «օրենքով գող» Պեցո:
ITAR-TASS գործակալությունը հաղորդում է, որ գողություն կատարողների մեջ եղել են Տաջիկստանի եւ Հայաստանի քաղաքացիներ: Նախնական տեղեկություններով` հարձակման ժամանակ զոհվել է մեկ մարդ, երկուսը վիրավորվել են: Ըստ նույն աղբյուրի` զոհվածը ՀՀ քաղաքացի է: