Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, խոսելով Քութաիսիի քրեակատարողական հիմնարկում ինքնասպան եղած 16-ամյա երիտասարդի մասին ասել է, որ վրացական բանտեր կրկին վերադառնում են այն բարքերը, որոնք եղել են Էդուարդ Շևարդնաձեի կառավարման տարիներին:
«Այստեղ կարևոր է ներկայիս կառավարության արձագանքը: Ինչպես կարող էր քրեական հոգեբանությամբ մեկը հայտնվեր քրեակատարողական հիմնարկում (իրավապաշտպանները տղայի ինքնասպանությունը բացատրում են բանտի աշխատակցի հետո կոնֆլիկտով — խմբ.): Օրենքով գողեր կային Շևարդնաձևի օրոք և կան հիմա Իվանիշվիլիի ժամանակ, իմ ժամանակ նրանք բացակայում էին», — ասել է Սաակաշվիլին: Այս մասին հաղորում է Gruziya-online-ը: