Որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել, բացի այն, որ հեղինակը հետ է կանչել նախագիծը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, որին հարցրին ԱԺ արտահերթ նիստի նախագծերի մասին:
ԱԺ փոխնախագահի խոսքով՝ հետ կանչելու հիմք կարող է լինել ստորակետ կամ որեւէ բառ փոխելը: «Օրակարգ է բերվելու նոր հարց»,- ասաց նա:
Ալեն Սիմոնյանը հավաստիացրեց, որ այս հարցում «Իմ քայլը» խմբակցությունում որեւէ տարաձայնություն չկա: «Եթե պետք լինի՝ 88-ս էլ կստորագրենք, եւ բոլորիս մոտ նույն կարծիքն է, որ ՍԴ-ի ճգնաժամը լուծվելու է»,- վստահեցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը:
ԱԺ փոխնախագահի խոսքով՝ քաղաքական որոշում է կայացվել եւ ՍԴ-ում, եւ ընդհանրապես դատական համակարգում առկա ճգնաժամը լուծելու: