տուն Տնտեսական Օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են, պորտֆելայիններն՝ աճել

Օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են, պորտֆելայիններն՝ աճել

137
0

փող

Անցած տարի՝ 2013-ին, Հայաստանում կատարվել է ընդամենը 470 միլիոն դոլար օտարերկրյա ներդրում, որը նախորդող՝ 2012-ից պակաս է 256 միլիոն դոլարով: Սա երևում է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից:

Այսինքն՝ օտարերկրյա ուղղակի ներդրումները 2013-ին նվազել են ավելի քան 35%-ով:

Հետաքրքիր է սակայն, որ աճել է պորտֆելային ներդրումների ծավալը: Եթե 2012-ին պորտֆելային ներդրումներ, որպես այդպիսին, գրեթե չեն եղել (կազմել են մոտ 1.9 մլն դոլար), ապա 2013-ին դրանք եղել են 693 միլիոն դոլար: Այսինքն՝ դրանք աճել են մոտ 365 անգամ: