տուն Քաղաքական Հայաստան Օտարալեզու ռադիոներն ու հեռուստաալիքները դարձել են սահմանամերձ բնակիչների զբաղմունքը.Սոֆյա Պողոսյան

Օտարալեզու ռադիոներն ու հեռուստաալիքները դարձել են սահմանամերձ բնակիչների զբաղմունքը.Սոֆյա Պողոսյան

299
0

Այսօր ԱԺ-ում հեռուստատեսության և ռադիոյի ոլորտում տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ելույթով հանդես եկավ նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

Նա դիմելով  Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին՝ նկատեց, որ մարզային շրջաններում, սահմանմերձ համայնքներում կան խնդիրներ:

Սոֆյա Հովսեփյանն ասաց, որ հեռուստատեսության և ռադիոյի առնչությամբ բարելավումները պետք է կարողանալ հասցնել նաև սահմանամերձ տարածքներ.  օտարալեզու ռադիոներն ու հեռուստաալիքներն են դարձել սահմանամերձ բնակիչների զբաղմունքը, քանի որ տեղական ալիքների ցուցադրությունը խնդիր է :

Պատգամավորը օրինակ բերեց Շիրակի մարզը և  առաջարկեց Հակոբ Արշակյանին զբաղվել այս հարցով և հնարավորինս արագ լուծել խնդիրը:

Հայկ Մագոյան