«Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ հաղորդավարուհի Էլեն Դեջեներեսը սկսել է անվանի դերասաններին հյուրասիրել Big Mama’s & Papa’s Pizzeria արագ սննդի ցանցի պիցաներով: Այս պիցերիան պատկանում է Հայաստանից 12 տարեկանում մեկնած Արո Աղաքյանին: Նա 16 տարեկանից աշխատել է Լոս Անջելեսի պիցերիաներից մեկում, սակայն հետագայում բացել է սեփական ցանցը: Ներկայում Հարավային Կալիֆոռնիայում նրան է պատկանում 20 օբյեկտ:
Լոսանջելեսաբնակ հայերը Twitter-ի իրենց էջերում գրում են, որ պիցցան բեմ բերած երիտասարդը նույնպես հայ էր: Նա անվանի դերասաններին մատուցել է հսկայական պիցաներ: Այս մասին հաղորդում է ianyanmag.com կայքը: