«Օսկարի» վերջին մրցանակաբաշխության ժամանակ գլխավոր մրցանակը ստացած «Ստրկության 12 տարի» ֆիլմի անօրինական ներբեռնումները համացանցից երեք անգամ ավելացել է: Այս մասին հաղորդում է Torrentfreak կայքը` հղում կատարելով սեփական հետազոտությանը:
Հաղորդվում է, որ երկու անգամ ավելացել է «Գրավիտացիա» ֆիլմի անօրինական ներբեռնումները, որի ռեժիսոր Ալֆոնսոն Կուարոնը նույնպես արժանացել է «Օսկարի»: Երկուշաբթի օրը միայն BitTorrent կայքից ներբեռնվել է «Ստրկության 12 տարի» ֆիլմի 100 հազար օրինակ: