Հոլիվուդյան դերասան Թոմ Հենքսը հայտարարել է, որ ինքն ու կինը՝ Ռիտա Ուիլսոնը, վարակվել են կորոնավիրուսով Ավստրալիայում նկարահանումների ժամանակ։
Այս մասին հայտնում է Hollywood Reporter-ը։
Հենքսի խոսքով՝ ինքն ու կինն ունեցել են վարակի ախտանշաններ, որից հետո կորոնավիրուսի թեստ են հանձնել։ Թեստի արդյունքները դրական են եղել։
Այս պահին դերասանն ու կինը մեկուսացված են։