տուն Լուրեր Օսկանյանը մասնակցել է Լիտվայի նախագահի հետ հանդիպմանը

Օսկանյանը մասնակցել է Լիտվայի նախագահի հետ հանդիպմանը

176
0

vard

Այսօր Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն ընդունել է Եվրոպական Միության և ԵՄ Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանականների համաժողովի մասնակիցներին:

Հայաստանից հանդիպմանը մասնակցել է Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը: Ներկա են եղել նաև ներկայացուցիչներ քաղաքացիական հասարակության համաժողովից:

Հանդիպման ընթացքում գնահատական է տրվել Արևելյան գործընկերության գործընթացի առաջին փուլին՝ Ասոցացման պայմանագրի ստորագրմանը, որի արդյունքում ստեղծվել է մասնակից երկրների երեք խումբ. երկրներ, որոնք ստորագրել են, երկրներ, որոնք դեռ չեն ստորագրել, և երկրներ, որոնք չեն ստորագրել, բայց միացել են Մաքսային միությանը՝ Հայաստանը և Բելառուսը:

Քննարկվել են նաև Եվրոպական Միության հետ այս երեք խմբերում գտնվող յուրաքանչյուր երկրի հետ հետագա հարաբերությունների վերաբերյալ հարցեր: Այս մասին տեղեկացնում են Օսկանյանի գրասենյակից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here