Newarmenia.am-ը գրում է.
Իր վերջին տեսաուղերձում Սերժ Սարգսյանի հետախուզվող փեսա Միքայել Մինասյանը անդրադարձել է իրեն ներկայացված նոր մեղադրանքին, որն առնչվում է «Հին Էրիվանի» սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանի գնած «Օդեոն» սրճարանի գործուենությունը խոչընդոտելուն: Այս գործով պաշտոնեական լիազորությունները գերազանցելու մեղադրանք է ներկայացվել Մինասյանին:
Ըստ գործարարի՝ քաղաքապետարանն իրեն թույլատրել էր քանդել սրճարանի հին կառույցը՝ նորը կառուցելու պայմանով, սակայն նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Միքայել Մինասյանը կանչել է իրեն նախագահական և արգելել նոր սրճարան կառուցել՝ հայտարարելով, որ դա կխանգարի իր «Ջազվեի» գործին:
Սրան ի պատասխան Սերժ Սարգսյանի փեսան տեսաուղերձում ասել է. «Ես հիշում եմ այն վրդովմունքը, որը տիրում էր Երևանում, և այն տասնյակ հազարավոր երևանցիներին, որոնք դեմ էին այդ շինարարությանը։ Բայց Նիկոլ Փաշինյանը օգտագործում է այս առիթը և սկսում է մի հիստերիկ արշավ իմ դեմ։ Այնտեղ չի եղել սրճարան, և այդ հիստերիան առոչինչ է, հիմքում բացարձակ անհեթեթություն է, Նիկոլ Փաշինյանի ամբողջ կայսրությունն աշխատում է մի փոսի վրա»,-ֆեյսբուքյան տեսաուղերձում մեղադրանքի առթիվ հայտարարել է Միքայել Մինասյանը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում