տուն Քաղաքական Հայաստան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ մշակութային մինի հեղափոխություն. Նիկոլ...

Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ մշակութային մինի հեղափոխություն. Նիկոլ Փաշինյան

490
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր Հայաստանի Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ մշակութային մինի հեղափոխություն:

Սրանից հետո՝ խնդրում եմ այլեւս չասեք, թե Հայաստանում արվեստը պահանջարկ չունի:

Որ մշակույթը խեղճ է ու անօգնական:

Որ Հայաստանում համերգի ու մշակութային միջոցառման տոմս չի վաճառվում:

Պարզապես, մեզ պետք է արվեստի ժամանակակից ընկալում եւ կազմակերպում:

Պարզապես մշակութային միջոցառումը պետք է կազմակերպել ճիշտ պահի, ճիշտ տեղում, ճիշտ օրակարգով, ճիշտ ընթացքով ու հայեցակարգով:

Մշակութային կազմակերպությունների աշխատանքն այսուհետ գնահատվելու է ըստ այսմ։ Եւ վերջ»: