տուն Հասարակություն Առողջապահություն Օնլայն ծնունդ. (տեսանյութ)

Օնլայն ծնունդ. (տեսանյութ)

944
0

Գյումրեցիների կրեատիվ անակնկալը. հանդիսավար, երգիչներ՝ «օնլայն սրահում»։

Հաշվի առնելով ՀՀ-ում գործող արտակարգ դրության ռեժիմը, ինչպես նաև՝ չխախտելով պարետի որոշումները, Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակից, լրագրող Նազելի Էլբակյանն իր ծննդյան օրն անց է կացրել առանց հյուրեր ընդունելու։

Բոլոր ընկերներն իրենց տներից են շնորհավորել՝ կազմակերպելով օնլայն միջոցառում։ Այն անցկացրել է գյումրեցի հայտնի հանդիսավար Արամ Գրիգորյանը, մասնակցել են երգիչներ Կարեն Աթոյանը, Նվարդ Հարությունյանը, երաժիշտ Արմեն Հովհաննիսյանը և այլք։

Տեսակապի ընթացքում նրանք բաժակ են բարձրացրել ու խմել հայ զինվորի կենացը, հնչել են հայրենասիրական երգեր։ Երեկոյի ավարտին կտրել են տոնական տորթը, որը խորհրդանշական տեսք է ունեցել՝ դիմակով և NO CORONA գրառմամբ։  30ամյակի վիրտուալ  տոնակատարությամբ գյումրեցիները ցույց են տվել, որ արտակարգ դրության պայմաններում ևս հնարավոր է արտակարգ տրամադրություն ապահովել՝ առանց տնից դուրս գալու և միմյանց հետ շփվելու։

Մանրամասները `տեսանութում