տուն Հասարակություն Առողջապահություն Օնլայն թեստ անցած անձանցից մոտ 4900-ը հայտնվել է կարմիր գոտում

Օնլայն թեստ անցած անձանցից մոտ 4900-ը հայտնվել է կարմիր գոտում

508
0
Covid-19 Armenia հավելվածով առողջական վիճակի գնահատման օնլայն թեստ անցած անձանցից 4900-ը հայտնվել է կարմիր գոտում, 21 անձ ուղարկվել է թեստավորման, ապրիլի 8-ին չորս անձի մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս։
Ինչպես փոխանցում  է «Արմենպրես»-ը, այս մասին ապրիլի 13-ին ընթացող Ազգային ժողովի հատուկ նիստի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ, Արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը։
«Այս պահի դրությամբ` ունենք 60 հազար ներբեռնում, մոտ 4900 թեստի արդյունքներ գտնվել են կարմիր գոտում, 1600-ից ավելի անձանց հետ կապ է հաստատվել, ավելի խորը վերլուծության արդյունքում 21 հոգի թիրախավորվել են, նրանց ուղարկել ենք թեստավորման, 4 անձի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս»,- ասաց Ավինյանը։
Covid-19 Armenia հավելվածը ստեղծվել է Հայաստանում և ամբողջությամբ հայ մասնագետների աշխատանքի արդյունքն է: Հավելվածի ամենակարևոր կետն օգտատիրոջ բժշկական թեստավորումն է: Մի շարք հարցերի պատասխանների արդյունքում համակարգը գնահատում է մարդու առողջական վիճակը և անհրաժեշտության դեպքում խորհուրդ տալիս, թե ինչ քայլեր ձեռնարկել: Բացի այդ, ռիսկի գոտում հայտնված օգտատերերի հետ կապ են հաստատում պարետատան համաճարակաբանները և անցկացնում հարցազրույց, որի արդյունքում որոշում, թե արդյոք անձը կարիք ունի հետագա բժշկական ուշադրության: Covid-19 Armenia-ն բազմաֆունկցիոնալ է ու ներառում է նաև վերջին նորությունները կորոնավիրուսի դեմ պայքարի մեր գործողությունների վերաբերյալ, առողջապահական խորհուրդներ տարբեր իրավիճակներում վարակից զերծ մնալու մասին, կորոնավիրուսի հետ կապված վերջին վիճակագրությունը և այլն:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: