Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնին նվիրել է բելառուսական օղի:
Լուկաշենկոն խոստացել է ալկոհոլային խմիչք ուղարկել Բոլթոնին, եթե նրան դուր գա «Պրեզիդենտ»-ը: Բացի խմիչքից, Լուկաշենկոն նվիրել է նաև բելառուսական քաղցրավենիք, շոկոլադ, որոնք պատրաստվում են առանց շաքարի ու կոնսերվանտների:
«Ուստի պետք է ուտել 10 օրվա ընթացքում, ոչ ուշ»,- ասել է Բելառուսի նախագահը:
Լուկաշենկոն նվերներ է ուղարկել նաև Թրամփին և նրա կնոջը՝ Մելանյային: Նա Թրամփին նվիրել է դաշույն, իսկ ԱՄՆ առաջին տիկնոջը՝ վուշե անձեռոցիկներ:
«Ողջույններս փոխանցեք ձեր նախագահին բելառուս ժողովրդի կողմից: Ասեք, որ իր փեսա Քուշների արմատներն այստեղից են»,- ասել է Լուկաշենկոն: