«Օղակաձև» այգին Երևան քաղաքի ամենամեծ և ամենաանբարեկարգ այգին է: Այգու տարածքը ավելի շուտ հիշեցնում է աղբանոցի, քան հանգստի վայրի: AraratNews.am-ի տեսախցիկը ֆիքսել է, որ այգու մի հատված «Նաիրիշին» ընկերությունը օգտագործում է, որպես շինանյութի պահեստ: Այգու մի հատվածը ցանկապատված է և այդ տարածքում լցված է տարատեսակ շինանյութ, իսկ քիչ ավելի հեռու` հենց ծառերի տակ լցված է մի քանի կույտ ավազ։ Մեր այնտեղ գտնվելու պահին ընկերությանը պատկանող բեռնատարը հող էր դատարկում: Այն, որ «Օղակաձև» այգին բավական մեծ է և այն խնամելը ծախսատար է՝ կարելի է հասկանալ, սակայն ինչո՞ւ է քաղաքապետարանն այն օգտագործում որպես «բոստան»ˋ անհասկանալի է: «Նաիրիշին« ընկերությունը գրանցված է Կոտայքի մարզում: Մեզ չհաջողվեց կապ հաստատել նրանց հետ. մեր զանգերին ոչ ոք չպատասխանեց: Հուսանք, որ այս անգամ Երևանի քաղաքապետարանը մեր հարցմանը պատշաճ կերպով և ժամանակին կպատասխանի: