Ամերիկյան Օհայո նահանգում մահապատիժ կիրականացվի նոր լուծույթով, որը նախկինում երբեք չի օգտագործվել։ Մահապատիժը կիրականացվի այսօր։ Այս մասին հաղորդում է Time ամսագիրը։
Այն կկիրառվի Դենիս ՄըքԳիրի վրա, ով 1994 թվականին դատպարտվել էր՝ մի տղամարդու սպանության համար։ Այս մասին հաղորդում է CNN-ը։ Դատապարտյալի փաստաբանն ասել է, որ իրենք խնդրել էին հետաձգել մահապատիժը, քանի որ իր պաշտպանյալը նոր լուծույթի պատճառով միանգամից չի մահանա, այլ կտանջվի։
Քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչներն այս մեղադրանքը մերժում են՝ նշելով, որ ներարակումից հետո նա անմիջապես կքնի։ Սակայն փորձագետները պնդում են, որ միանշանակ չէ, որ դեղն անմիջապես կազդի, քանի որ այն առաջին անգամ է փորձարկվելու։