տուն Հասարակություն Մշակույթ Օլիմպիական չեմպիոնուհին ներկայացել է դուդուկի մեղեդու ներքո

Օլիմպիական չեմպիոնուհին ներկայացել է դուդուկի մեղեդու ներքո

195
0

Գեղասահքի օլիմպիական չեմպիոնուհի, ռուսաստանցի Ալինա Զիգատովան ֆրանսիական Գրենոբլում անցկացվող Internationaux de France –ի 2019/20 մրցաշրջանի Գրան պրիի երրորդ մրցափուլում ներկայացել է հայկական դուդուկի հնչյունների ներքո:

Ռուս մարզուհին ներկայացել է Կլեոպատրայի կերպարով և սառույցի վրա իր կատարումն սկսել է մի ստեղծագործության ներքո, որում մենակատարում է լեգենդար դուդուկահար Ջիվան Գասպարյանը:

The Feeling Begins ստեղծագործության հեղինակը բրիտանացի անվանի երաժիշտ Փիթեր Գեբրիելն է: Հայտնի է, որ 2008 թվականին Փիթերը, Ջիվան Գասպարյանն ու Բրայան Մեյն այդ ստեղծագործությունը կատարել են Լոնդոնում կայացած համերգի ընթացքում, որը նվիրված էր Նելսոն Մանդելայի 90-ամյակին:

Հավելենք, որ Ալինա Զիգատովան իր վերջին կատարման արդյունքներով գրավել է երկրորդ տեղը՝ առաջին հորիզոնականը զիջելով իր հայրենակցուհի Ալյոնա Կոստորնոյին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here