22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի կրակն իջեցվել է Բայկալ լճի հատակին, ուր տեղի է ունեցել կրակի փոխանցումը էստաֆետի մի մասնակցից մյուսին:
Բայկալ փրկարարական խմբի անդամներից Նիկոլայ Ռիբաչենկոն լճի հատակին կրակը փոխանցել է հեռուստահաղորդավար Եկատերինա Անդրեևային: Կրակը գտնվել է հատուկ ջրամեկուսացված համակարգում: