Այսօր Ղազախստանի «Բայկոնուր» տիեզերագնացության կենտրոնից Միջազգային տիեզերական կայանի ուղղությամբ թողարկվել է հրթիռ, որում գտնվում է օլիմպիական կրակը։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը։
«Սոչի 2014» ջահը տիեզերք են տարել տիեզերագնացներ Միխայիլ Տյուրինը, Ռիչարդ Մասրակիոն և Կոիտի Վակատան։ Նրանք բացի այս առաքելությունից ևս 4 ամիս կաշխատեն Միջազգային տիեզերական կայանում։
Նրանց տիեզերք դուրս բերող հրթիռի և տիեզերական կայանի վրա հայտնվել են օլիմպիական խաղերի խորհրդանիշները։