Այսօր Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի 13-րդ օրը կխաղարկվի մեդալների 6 հավաքածու։
Ստորև Ձեզ ենք ներկայացնում այսօրվա ծրագիրն ամբողջությամբ։ Այն մարզաձևերում, որտեղ կխաղարկվեն մեդալներ, համապատասխան վայրում կլինի նշում։ Մրցումների մեկնարկները նշված են երեւանյան ժամանակով։
Քերլինգ
Ժամ | Մրցում |
12:30 | Մեծ Բրիտանիա – Շվեդիա, երրորդ տեղի հանդիպում, Կանայք |
17:30 | Շվեդիա – Կանադա, եզրափակիչ, Կանայք, ՄԵԴԱԼ |
Դահուկային երկամարտ
Ժամ | Մրցում |
12:00 | Թիմային մեկնարկ, Գունդերսեն, Մեծ ցատկահարթակ/ փոխանցումավազք, 4х5կմ, Թռիչք |
15:00 | Թիմային մեկնարկ, Գունդերսեն, Մեծ ցատկահարթակ/ փոխանցումավազք, 4х5կմ, Դահուկավազք, ՄԵԴԱԼ |
Գեղասահք
Ժամ | Մրցում |
19:00 | Կանայք, ազատ ծրագիր, ՄԵԴԱԼ |
Ֆրիսթայլ
Ժամ | Մրցում |
11:45 | Սքի-քրոս, որակավորում, Տղամարդիկ |
13:30 | Սքի-քրոս, 1/8 եզրափակիչ, Տղամարդիկ |
14:05 | Սքի-քրոս, քառորդ եզրափակիչ, Տղամարդիկ |
14:25 | Սքի-քրոս, կիսաեզրափակիչ, Տղամարդիկ |
14:41 | Սքի-քրոս, եզրափակիչ, Տղամարդիկ, ՄԵԴԱԼ |
18:30 | Սքի-հալֆփայփ, որակավորում, Կանայք |
21:30 | Սքի-հալֆփայփ, եզրափակիչ, Կանայք, ՄԵԴԱԼ |
Հոկեյ
Ժամ | Մրցում |
16:00 | Շվեյցարիա – Շվեդիա, երրորդ տեղի հանդիպում, Կանայք |
21:00 | Կանադա – ԱՄՆ, եզրափակիչ, Կանայք, ՄԵԴԱԼ |