տուն Քաղաքական Միջազգային Օլանդն Օբամային հայտնել է, որ Եվրոպան պատրաստվում է կոշտ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի...

Օլանդն Օբամային հայտնել է, որ Եվրոպան պատրաստվում է կոշտ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ

70
0

teenage-girls-Facebook

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման քննարկել են Ուկրաինայում ստեղծված ճգնաժամային իրավիճակը։ Այս մասին գրում է Reuters-ը։

Երկու երկրների առաջնորդներն իրենց անհանգստությունն են հայտնել Ուկրաինայի արևելքում և հարավ-արևելքում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ, որտեղ ռուսամետ ակտիվիստները գրավել են մի շարք պետական հաստատություններ։

Օլանդը Օբամային հայտնել է, որ Եվրոպան մշակում է կոշտ պատժամիջոցներ՝ կիրառելու Ռուսաստանի նկատմամբ։