Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում քննարկվել են Ուկրաինայում վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները։ Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ սույն նախաձեռնության հեղինակը ֆրանսիական կողմն է։
Բացի այդ, Օլանդը Պուտինին շնորհավորել է Օլիմպիադայում արձանագրած հաջողությունների կապակցությամբ։