Ֆրանսիացի դերասանուհի Ժյուլի Գայեն դատի է տվել ֆրանսիական Closer ամսագրին, որը հոդված էր հրապարակել դերասանուհու և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլադի սիրային կապի մասին: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով ամսագրի ներկայացուցիչների հայտարարությանը:
Գայեն որպես փոխհատուցում 50 հազար եվրո է պահանջել իր անձնական կյանք ներխուժելու համար, ինչպես նաև 4000 եվրո՝ դատական ծախսերն հոգալու համար: Եթե դերասանուհու ներկայացված հայցը բավարարվի, ապա լրագրողները ստիպված կլինի դատական որոշումը տպագրել ամսագրի շապիկին: