տուն Քաղաքական Միջազգային Ֆրանսուա Օլանդի սիրուհին շահել է Closer ամսագրի դեմ դատը

Ֆրանսուա Օլանդի սիրուհին շահել է Closer ամսագրի դեմ դատը

71
0

Lev_Aronian_Magnus_Carlsen_LCC2011_Rd5

Փարիզի բարձր ատյանի դատարանը Closer ամսագրին պարտադրել է 15 հազար եվրո վճարել ֆրանսիացի դերասանուհի Ժյուլի Գայեին՝ վերջինիս լուսանկարները հրապարակելու համար, որով հաստատվել է նրա գաղտնի սիրավեպը նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը։

Բացի այդ, որոշում է կայացվել, որ դատարանի կողմից կայացված վճռի վերաբերյալ տեղեկությունը պետք է հայտնվի ամսագրի շապիկին։

Հիշեցնենք, որ 2014 թվականի հունվարին Closer ամսագիրը սենսացիոն նյութ էր հրապարակել Օլանդի և Գայեի սիրավեպի մասին։