Ֆրանսիական Closer ամսագիրը խոստացել է իր ինտերնետային էջից հեռացնել Ֆրասիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և դերասանուհի Ջուլի Գայեյի հավանական սիրային կապի մասին հոդվածը: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով Le Monde-ին:
Հաղորդվում է, որ ամսագրի տպագիր տարբերակում նախագահի սիրավեպի մասին թողարկած հոդվածը դեռ վաճառքում է մնալու, սակայն դերասանուհու փաստաբանի դիմումից հետո որոշում է կայացվել նյութը հեռացնել ամսագրի ինտերնետային էջից:
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆրանսուա Օլանդը մտադիր է դատի տալ Closer ամսագիրը զրպարտության համար: