Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի քաղաքացիկան կինը` Վալերի Տրիերվեյլերը լրագրողներին ասել է, որ Ֆրանսուա Օլանդը փորձել է հանդիպել իր հետ հիվանդանոցում և ծաղիկներ ու շոկոլադ է ուղարկել: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:
Վալերին առաջին անգամ է շփվել լրագրողների հետ ամուսնու սիրային պատմություններից հետո հիվանդանոցում հայտնվելու համար: Տրիերվեյլերը նաև պատմել է, որ Ֆրանսուա Օլանդը, չնայած բժիշկների արգելքին, պնդել է, որ անպայման պետք է հանդիպի իրեն : Իսկ առողջական վիճակը Վալերին բացատրել է իր, ավելի շուտ, «գերհոգնածությամբ», այլ ոչ թե «նյարդային լարվածության արդյունք», և հայտնել որ առայժմ գտնվում է անկողնային վիճակում՝ վատ ինքնազգացողության պատճառով:
Հիշեցնենք, որ երեկ ֆրանսիական որոշ լրատվամիջոցներ հաղորդել են, որ Տրիերվեյլերը, հնարավոր է, ինքնասպանության փորձ է կատարել ամուսնու սիրային պատմության մասին իմանալուց հետո: