տուն Քաղաքական Միջազգային Օլանդը ստիպված կլինի երկու անգամ ընթրել, որպեսզի Օբաման և Պուտինը չհանդիպեն. The...

Օլանդը ստիպված կլինի երկու անգամ ընթրել, որպեսզի Օբաման և Պուտինը չհանդիպեն. The Telegraph

98
0

rsz_f313adfa-c782-40f1-98f2-d471e83b7eb0_mw1024_n_s«Հինգշաբթի երեկոյան Ֆրանսուա Օլանդը հաստատապես սոված չի մնա: Նա երկու անգամ է ընթրելու՝ նախ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, ապա ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ», — գրում է The Telegraph պարբերականը:

«Դա մարտահրավեր կլինի մարսողության և տրամաբանության տեսակետից, բայց և միաժամանակ ֆրանսիացի նախագահի համար ամենաանվտանգ դիվանագիտական որոշումը կլինի, որով  նա թույլ չի տա, որ իրար հետ խնդիրներ ունեցող երկու ղեկավարների ուղիները խաչվեն», — նշվում է թերթի հրապարակած հոդվածում:

Հիշեցնենք, որ այս շաբաթ Նորմանդիայում դաշնակից զորքերի ափհանման 70-ամյակի կապակցությամբ Օլանդն ընդունելու է շուրջ 18 երկրների ղեկավարների: Նրանց թվում են լինելու նաև Պուտինն ու Օբաման, բայց լարված հարաբերությունների պատճառով վերջիններս չեն պատրաստվում
հանդիպել: