տուն Քաղաքական Միջազգային Օլանդը պատրաստվում էր հարվածել Սիրիային սեպտեմբերի 1-ին. Nouvel Observateur

Օլանդը պատրաստվում էր հարվածել Սիրիային սեպտեմբերի 1-ին. Nouvel Observateur

161
0

Franois-Hollande-sfSpan

Ֆրանսիան պատրաստ էր հարված հասցնել Սիրիային սեպտեմբերի 1-ին: Այս մասին գրում է ֆրանսիական Nouvel Observateur-ը` հղում կատարելով Ելիսեյան պալատում իր աղբյուրին:

Նշվում է, որ Ֆրանսիան այդ հարվածին սկսել է նախապատրաստվել օգոստոսի 31-ին՝ Սպիտակ տնից ստացված հեռախոսազանգից հետո: Ամերիկյան վարչակազմի պաշտոնյան ասել է, որ երեկոյան Բարաք Օբաման կզանգահարի իր ֆրանսիացի գործընկերոջը կարևոր խոսակցության համար:

Քանի որ Ֆրանսիայի իշխանությունները վստահ են եղել, որ Սիրիայի դեմ ռազմական գործողությունների սկիզբը ժամերի խնդիր է, Օլանդը հրամայել է զինված ուժերը բերել բարձր պատրաստության: Նույնիսկ հեռուստաալքիներով քննարկվել է պատերազմի սկսվելուց հետո այդ թեմայի ներկայացման խնդիրները:  Սպասվում էր, որ ռմբակոծությունը սկսվելու էր սեպտեմբերի 1-ի առավոտյան ժամը 3-ին։ Այդ նպատակով Rafale տեսակի ինքնաթիռները պատրաստվում էին արդեն ռմբակոծության ենթարկել Սիրիայի այն ռազմաբազաները, որտեղ, ըստ նախնական տեղեկությունների, գտնվում էր Սիրիայի քիմիական զենքը:

Սակայն Օլանդը շատ է զարմացել, երբ երեկոյան նախագահ Օբաման հայտնել է, որ Սիրիայի հարցի քննարկումը տեղափոխվում է Կոնգրես, որը նիստ էր գումարելու երկու շաբաթ անց:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here