Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մտադիր է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ քննարկել սիրիական հակամարտության հարցն ու Իսրայելի և Պաղեստինի բանակցությունների արդյունքները:
«Ես կցանկանայի խոսել Հռոմի պապի հետ: Մասնավորապես սիրիական հարցի մասին: Ինչպես նաև նա կարող է օգտակար լինել նաև Պաղեստինի և Իսրայելի միջև բանակցություններին վերաբերող հարցրերում»,-ասել է Օլադը մամլո ասուլիսի ժամանակ:
Նշենք, որ Ֆրանսիայի նախագահն առաջին անգամ Հռոմի պապ Ֆրանցիսկոսին կայցելի հունվարի 24-ին: Ֆրանսիայի նախագահի պաշտոնում գտնվելու ընթացքում Օլանդը չորս անգամ այցելել է Հռոմ, սակայն ոչ մի անգամ Ֆրանցիսկոսի հետ հանդիպում չէ ունեցել: