տուն Քաղաքական Միջազգային Օլանդը կրճատել է նախարարությունների թիվն ավելի քան երկու անգամ

Օլանդը կրճատել է նախարարությունների թիվն ավելի քան երկու անգամ

104
0

1362237867_Olland-ustanovil-rekord-n

Ելիսեյան պալատի գլխավոր քարտուղար Պյեր Ռենե Լեման չորեքշաբթի օրը հայտարարել է Ֆրանսիայի նոր կառավարության կազմը, որը կրճատվել է ավելի քան երկու անգամ: Հիշեցնենք, որ երկու օր առաջ կառավարության ղեկավար էր նշանակվել ՆԳ նախարար Մանուել Վայսը: Կառավարությունում այս փոփոխությունները հետևել են ՏԻՄ ընտրություններում սոցիալիստների պարտությանը:

Նախկինում կառավարությունում եղել է 37 անդամ, այժմ նախարարների թիվը սահմանափակվել է միչև 16-ը:

Վալսի առաջարկով Օլանդը բնապահպանության նախարար է նշանակել իր նախկին կնոջը` Սեգոլեն Ռուայալին: 2007 թվականին Ռուայալն առաջադրվել էր որպես նախագահի թեկնածու, սակայն երկրորդ տուրում պարտվել էր Նիկոլա Սարկոզիին: