տուն Քաղաքական Միջազգային Օլանդը գովել է Ալիևի վարած տնտեսական քաղաքականությունը

Օլանդը գովել է Ալիևի վարած տնտեսական քաղաքականությունը

71
0

hollande_9_0

Ադրբեջանի տնտեսական զարգացումը կարող է օրինակ ծառայել տարածաշրջանի երկրների համար։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ով պաշտոնական այցով գտնվում է Բաքվում։

«Սկզբում ես մտադիր էի քննարկել ավելի լուրջ քաղաքական և այլ հարցեր, սակայն, միաժամանակ, կարևոր հարցերից են նաև երկկողմ համագործակցության հարցերը։ Մենք պետք է ընտրենք այնպիսի ռազմավարություն, որը ներդրում կլինի փոխշահավետ համագործակցության զարգացման հարցում», — ասել է նա։

Օլանդի խոսքերով՝ Ադրբեջանը մեծ հաջողությունների է հասել, կարողացել է ապահովել ներդրումներ էներգետիկ ոլորտում, ինչպես նաև տրանսպորտի, շինարարության և ենթակառուցվածքների զարգացման մեջ, ինչը կարող է օրինակ ծառայել ոչ միայն տարածաշրջանի, այլ նաև աշխարհի համար։